ՆԱՏՕ-ն հետախուզական ինքնաթիռներ է ուղարկում Լեհաստան եւ Ռումինիա, որպեսզի հետեւի Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ինչպես հաղորդում է AFP-ը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ով չի հայտնել իր անունը, հայտարարել է, որ թռիչքներն իրականացվելու են միայն ՆԱՏՕ-ի տարածքում: «Այս քայլը պայմանավորված է ՆԱՏՕ-ի որոշմամբ Դաշինքի անվտանգության համար ուժեղացնել ճգնաժամի հետեւանքների գնահատման հնարավորությունը»,- հայտարարել է աղբյուրը:
Հետախուզական ինքնաթիռները Լեհաստան եւ Ուկրաինա կմեկնեն Բրիտանիայում եւ Գերմանիայում տեղակայված բազաներից:
AFP-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Դաշինքի ինքնաթիռները վաղուց հետախուզական առաքելություններ են իրականացնում: Տարօրինակ են ոչ թե թռիչքները, այլ այդ մասին հրապարակային հայտարարությունները:
Նշենք, որ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն հավելյալ 6 F-15 կործանիչ էր ուղարկել՝ «բալթյան պետության պարեկությունն ուժեղացնելու» դրդապատճառով:




























