Սերբիան եւ Հայաստանը լիովին կարող են համագործակցել Ռուսաստանի հետ ու չվերածվել նրա նահանգների: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բալկանյան բիզնես-կենտրոն» (Բելգրադ) բիզնես-միավորման տնօրեն Բրանկո Դրագաշը:

«ԵՄ-ն արատավոր տնտեսական երեւույթ է: Այն վաղուց սնանկացել է, պարզապես ոչ ոք չի ցանկանում ընդունել դա: Եվրոպական արժեքներին վերադառնալ նրանք չեն ցանկանում: ԵՄ-ն թաթախվել է պարտքերի մեջ: Իտալիան 2,7 տրլն եվրո է պարտք, Իսպանիան՝ 2,1 տրլն, Ֆրանսիան ՝ 4,6 մլրդ, Գերմանիան՝ 7,7 մլրդ, Բրիտանիան՝ 9 մլդր»,- հայտարարել է Դրագաշը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Սերբիան պետք է համաձայնեն մուտք գործել Մաքսային միություն: «Մենք պետք է ունենանք մեր տնտեսական քաղաքականությունը, միասնական շուկան, որտեղ Մոսկվան, ինչպես եւ Բրյուսելը, չեն պարտադրի իրենց որոշումները: Մենք չպետք է վերածվենք ռուսական նահանգների, մենք պետք է ու կարող են ազատ համագործակցել եվրասիական միջավայրում՝ առանց որեւէ պարտադրանքի»,- հայտարարել է նա:

Նա հավելել է, որ իր կողմից ղեկավարվող «Բալկանյան բիզնես-կենտրոնը», որտեղ հաշվվում է մոտ 5000 գործարար բալկանյան երկրներից, պատրաստ է համագործակցել հայ ձեռներեցների հետ: