ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթն է պատրաստում, որոնք ներառելու են մուտքի արգելք, հաշիվների սառեցում եւ այլ սահմանափակումներ:

Թեեւ պաշտոնապես որոշումն ընդունվել է մարտի 17-ին կայանալիք նիստի ընթացքում, ան արդեն նախապատրաստում են: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Եվրամիությունը ներկայացնող պետական պաշտոնյան:

ԵՄ-ն հնարավոր է նաեւ որոշում ընդունի ԵՄ-Ռուսաստան համագումարի չեղյալ հայտարարման մասին, եթե Ռուսաստանը չմեղմի ստեղծված լարված իրավիճակը:

Միեւնույն ժամանակ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղա Մայա Կոսյանովիչը հայտարարել է, որ հստակ ժամանակ, թե երբ կկիրառվեն պատժամիջոցները, դեռ սահմանված չէ:

Ինչպես նշում է Reuters-ը, նման միջոցառումները երկրորդ փուլը կլինեն, երրորդ փուլում պատժամիջեցները ենթադրելու են էմբարգո զենքի նկատմամբ, առեւտրի սահմանափակում եւ այլ միջոցառումներ ընդդեմ ռուսական վերնախավի:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած նիստի ընթացքում ԵՄ անդամ երկների առաջնորդները դադարեցրել են բանակցությունները Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման ու ներդրումների վերաբերյալ: