Ղազախստանը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ փոխզիջումային որոշումների մշակմանը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, հաղորդում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում Ղազախստանի նախագահը հաստատել է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման կարեւորությունը՝ շահագրգիռ բոլոր կողմերի միջեւ երկխոսության ճանապարհով: Նրա կարծիքով՝ երկրի տարածքային ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ փոխադարձ սպառնալիքներից ու վերջնագրերից հրաժարվելու համար անհրաժեշտ է կիրառել միջազգային միջնորդության հանարվոր մեխանիզմները:
Նուրսուլթան Նազարբաեւը պատրաստականություն է հայտնել անհրաժեշտության դեպքում իր կառուցողական ներդրումը կատարել իրավիճակի խաղաղ կարգավորման համար փոխզիջումային որոշման մշակման գործում:




























