«Սոյուզ ՏՄԱ-10Մ» տիեզերանավը, որում գտնվում էին ռուսաստանցի տիեզերագնացներ Օլեգ Կոտովը եւ Սերգեյ Ռյազինսկին, ինչպես նաեւ ամերիկացի աստղանավորդ Մայքլ Հոփքինսը, հաջողությամբ վայրէջք է կատարել Ղազախստանում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հաղորդվում է, որ վայրէջքը կարող էր հետաձգվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սակայն հետո որոշվել էր վայրէջքն իրականացնել նախապես որոշված ժամկետում։

Տիեզերագնացները տիեզերքում ավելի քան 165 օր էին անցկացրել։

Ներկայումս ՄՏԿ-ում մնացել են ռուսաստանցի Միխայիլ Տյուրինը,  Ռիչարդ Մաստրակիոն եւ ճապոնական ՋԱԿՍԱ տիեզերական գործակալության տիեզերագնաց Կոիչի Վակատան, որը գլխավորում է կայանի անձնակազմը:  

Երկարատեւ գիտարշավի հաջորդ կազմում ընդգրկված են ռուսաստանցի Ալեքսանդր Սկվորցովը, Օլեգ Արտեմիեւը եւ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սթիվեն Սուոնսոնը, նրանք մարտի 12-ին Բայկանուր կուղեւորվեն «Սոյուզ ՏՄԱ-12Մ» տիեզերանավով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: