ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Երկու երկրների առաջնորդները համակարծիք են՝ կապված ընդհանուր շահերի ու տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերները լուծելու հարցում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հետ:
Այդ համատեքստում նրանք հաստատել են ընդհանուր շահերը, որոնք կապված են Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ու լարվածությունը նվազեցնելու հետ:
Նախագահ Օբաման ընդգծել է, որ իր հիմնական նպատակը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումն է, ինչպես նաեւ ուկրաինացիների ինքնորոշման հնարավորության վերականգնումը՝ առանց արտաքին միջամտության:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:




























