Ամերիկյան Քոլորադո նահանգը հունվարին 2 մլն դոլարի եկամուտ է ստացել մարիխուանային օրինական վաճառքից:

Միայն առաջին ամսվա ընթացքում նահանգում մարիխուանայից ու դրանից պատրաստված մթերքների վաճառքից ստացվել է 14 մլն դոլար: Նշենք, որ Քոլորադոն ԱՄՆ առաջին նահանգն է, որը օրինականացրել է մարիխուանայի վաճառքը՝ «ռեկրեացիոն նպատակներով»:

Քոլորադո նահանգում մարիխուանայի մանրածախ վաճառքը թույլատրված է տարեսկզբից ի գործում է թմրանյութի օրինական վաճառքի 160 կետ վեր: Նահանգում: Նահանգի օրենքների համաձայն՝ մարիխուանա անձնական օգտագործման համար կարող են ձեռք բերել 21 տարին լրացած անձինք:

Նահանգի իշխանությունները հուսով են մարիխուանայի վաճառքի առաջին տարում ստանալ մոտ 70 մլն դոլարի հասնող շահույթ:

Մարիխուանան բարձրացնում է Քոլորադոյի տնտեսության մակարդակը http://news.am/arm/news/188735.html%20