Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին, կա տուժած եւ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքերում «Սիտրոեն C5» մակնիշի 10 ՕK 707 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բենզինի լցավորման սարքին, ինչի հետեւանքով ավտոմեքենայից եւ սարքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ 20-ամյա Ա. Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, կատարել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: