Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանյան խճուղի 76ա հասցեի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` 1.5 հա, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք եւ ջերմահարվել՝ 8 դեկորատիվ ծառ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: