Երեւանի Բագրատունյաց 18 հասցեի դիմաց մարտի 10-ին վթարի ենթրակված գործարար «Շինանյութի Սերգեի» աշխատակիցները չեն հոսպիտալացվել: «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Հրաչյա Հակոբյանի մոտ առկա էր հոնքի շրջանի պատռված վերք, նա բուժօգնություն է ստացել եւ տուն է գնացել, իսկ Մարատ Գրիգորյանը նույնիսկ չի հետազոտվել, հենց երեկ տուն է գնացել:
Նշենք, որ Երեւանի Բագրատունյաց 18 հասցեի դիմաց մարտի 10-ին բախվել են Երեւանի բնակիչ 31-ամյա Մարատ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 83 MO 003 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 51-ամյա Սուրեն Սահակյանի վարած Hundai Sonata մակնիշի 457 ԼՍ 68 համարանիշի, Երեւանի բնակիչ 46-ամյա Մեսրոպ Սարգսյանի վարած Honda մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel Vectra-ի վարորդ Մ. Գրիգորյանն ու Hundai Sonata մակնիշի ուղեւոր Երեւանի բնակիչ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Hundai Sonata-ի վարորդ Ս. Սահակյանն աշխատում է «Եվրոպա» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Հ. Հակոբյանը՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնում, ով որպես անվտանգության աշխատակից կցված է հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյին»:




























