Բրիտանական Սաեկսի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում ասվում է, որ փղերը լավ են տարբերակում կանացի ու տղամարդկանց ձայները, ինչպես նաեւ կարողանում են տարբերել լեզուները:

Ինչպես հաղորդվում է, գիտնականները հետազոտությունն անցկացրել են քենիական փղերի օրինակով, որոնք բնակվում են Ամբոսելի ազգային պարկում:

Կանացի ու տղամարդկային ձայները տարբերակելու ընդունակությունը բոլոր կենդանիները չէ, որ ունեն, նշում են հետազոտողները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ փղերը, ի տարբերություն շատ կենդանիների, կարող են հասկանալ մարդկանց ցուցադրական ժեստերը:

Փղերը, ինչպես մարդիկ, ապրում են բարդ սոցիալական համակարգում, որտեղ աջակցությունը, սրտացավությունը ու մերձավորին օգնելը գոյատեւման համար կարեւորագույն խնդիրներից են: