ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավերը կսկսեն հետեւել Ուկրաինայի իրավիճակին՝ Լեհաստանի եւ Ռումինիայի տարածքից: Նման որոշում է ընդունվել մարտի 10-ին:
«AWACS օդանավերի բոլոր թռիչքները կկատարվեն դաշնակիցների օդային տարածքում», - հայտարարել է Դաշինքի մամուլի քարտուղարը:
ՆԱՏՕ-ի պնդմամբ՝ AWACS օդանավերը «տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ Դաշինքի տեղեկացվածությունը կբարձրացնեն»,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



























