ԱՄՆ ՀԴԲ գործակալներն ու ֆինանսների նախարարության աշխատակիցները ժամանել են Կիեւ, որպեսզի օգնեն ժամանակավոր կառավարությանը բացահայտել ֆինանսական հանցագործությունները, որոնք կատարել է պաշտոնանկ արված նախագահ Յանուկովիչի կառավարությունը: Նրանք փորձելու են վերադարձնել երկրի կորցրած միլիարդավոր դոլարները:

Ուկրաինայի նոր կառավարությունը լի է վճռականությամբ՝ վերադարձնելու կորցրած միջոցների գոնե մի մասը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը, Վաշինգթոնը պատրաստ է օգնել:

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ կարող է առեւանված լինել ավեի քան 20 մլրդ դոլար արժողությամբ ոսկի ու մոտ  37 մլրդ դոլար: Վերջին երեք տարիների ընթացքում ֆինանսական համակարգից օֆշոր է տեղափոխվել ավելի քան 70 մլրդ դոլար:

Այն, ինչ հաջողվի վերադարձնել, կթեթեւացնի երկրի ֆինանսական դրությունը, որի արտաքին պարտքը կազմում է  75 մլրդ դոլար: Տնտեսական վիճակը կտրուկ վատացել է քաղաքական ցնցումների պատճառով:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն մակ երկիրը չէ, որը փորձում է օգնել Ուկրաինային վերադարձնել առեւանգված միջոցները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սակայն կան նաեւ դժգոհություններ ներկայիս իշխանություններից, որոնք մարզերի ղեկավարների պաշտոններում օլիգարխների են նշանակում: Ընդդիմությանը հանգստացնում է միայն այն, որ այլեւս գողանալու բան չկա ու օլիգարխներն իրենց զուսպ կպահեն: