Ուկրաինայի գլխավոր դատախազությունը թույլ է տվել ձերբակալել ու կալանավորել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին եւ ինքնակոչ վարչապետ Սերգեյ Ակսենովին: Համանման որոշում է ընդունվել նաեւ կոնտր-ծովակալ Դենիս Բերեզովսկիի նկատմամբ:

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ անձանց ձերբակալելու եւ դատարան տեղափոխելու որոշում կա:

Կոնստանտինովին ու Ակսենովին կմեղադրեն երկրում սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ անտեսման համար, հայտնում է ЛІГА-ն:

Նշենք, Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Բերեզովսկիին պետական դավաճանության մեջ են մեղադրում: