Մարտի 8-ին, ժամը 14.10-ին, 45-ամյա Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել «Տրոտիլովայա շաշկա» տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, եւ հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 50-ամյա Անդրանիկ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անդրանիկ Ս.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























