Ինդոնեզիայի արեւելյան մասում մարտի լույս 11-ի գիշերը  5,0 բալանոց երկրաշարժ է գրանցվել, հայտնել են երկրի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի վարչությունից:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Տուալ քաղաքից 352 կմ հարավ-արեւմուտքում  է գտնվել, օջախը՝ 114 կմ խորությունում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: