Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, մարտի 9-ին, ժամը 04.30-ին, , գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Ժորա Բ.-ին եւ 29-ամյա Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեքենայի բեռնախցիկում եւ սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի:
Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակից մտնելով` Արզնիի գյուղի մոտ գտնվող կաշվի պահեստից գողացել են 350 կգ չմշակված կաշի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:



























