Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, մարտի 10-ի կեսգիշերին, Պարոնյան փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության սրահից բերման են ենթարկել 24-ամյա Հրաչ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























