Տավուշի մարզի Գոշ համայնքի ղեկավարից, մարտի 9-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակչուհի, 77-ամյա Հասմիկ Մ.-ն բնակարանի նկուղից գտել է հանգուցյալ ամուսնուն պատկանող որսորդական հրացանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Հասմիկ Մ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի կարճեցված մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:



























