Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մարտի 11-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը տեսակցել է տիկին Գրետային, հետաքրքրվել առողջական վիճակով եւ գնացել: Բժիշկն ասաց, որ Վազգեն Սարգսյանի մոր առողջական վիճակում բացասական դինամիկա չկա, հայտնի չէ՝ երբ կտեղափոխեն այլ բաժանմունք:
Նշենք, որ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:
Մարտի 8-ին սպարապետի մորն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ Վազգեն Սարգսյանի տարեդարձին՝ մարտի 5-ին, Երկրապահ կամավորական միության անդամները:



























