ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան այս ամիս: Միայն նրանք կարող են անդրադառնալ ամենաբարդ խնդիրներին՝ խաղաղության հասնելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:

Նշենք, որ մարտի 10-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների հետ: