Ռուսաստանի Պետդուման մտադիր է քննարկել ՌԴ-ին նոր տարածքների անդամակցելու վերաբերյալ օրինագծի փոփոխությունները դիտարկել արդեն Ղրիմի հանրաքվեից հետո: Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Վյաչեսլավա Նիկոնովան:
Ըստ նրա՝ Դումայի Խորհրդի նիստի արդյունքում՝ մինչեւ մարտի 17-ը կդիտարկվեն տվյալ օրինագծի վերաբերյալ «Սպրավեդլիվայա Ռոսիայի» պատգամավորների առաջարկություններն ու դիտողությունները, իսկ մարտի 21-ին այն առաջին ընթերցմամբ քննարկման կներկայացվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ կազմում նոր տարածքների ընդգրկումն իրականացվում հանրաքվեի հիման վրա այն դեպքում, եթե միջազգային պայմանագրի կնքումն անհնար է օտար պետությունում արդյունավետ ինքնիշխան իշխանության բացակայության պատճառով: Նման շրջաններին առաջարկվում է տալ ՌԴ սուբյեկտների կարգավիճակ:
«Սպրավեդլիվայա Ռոսիայի» պատգամավորներն ընդգծում են, որ օրինագիծն առաջարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Ըստ նրանց՝ այդ երկրում իշխանությունը զավթվել է ապօրինի կերպով:



























