Ղրիմի իշխանությունները հուսով են, որ առաջիկա ամիսներին Ռուսաստանից մեկ մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն կստանան: Այս մասին հայտարարել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:

«Առաջիկա ամիսներին Ռուսաստանից Ղրիմին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծավալը կհասնի մեկ միլիարդ դոլարի: Առաջիկա օրերին Ռուսաստանի օգնությամբ կվճարենք բոլոր աշխատավարձերը, կենսաթոշակներն ու սոցիալական վճարները»,-հայտարարել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես փոխվարչապետն է ընդգծել, Ղրիմի բնակիչները լուրջ սոցիալական հույսեր են կապում Ռուսաստանին հնարավոր անդամակցության հետ: