Հայաստանի ԱԺ-ն, այսօր՝ մարտի 11-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը, որին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 37 պատգամավոր:
Հիշեցնենք, որ այդ օրինագիծը նախատեսում է միավորել ոստիկանության եւ ՊՆ-ի քննչական մարմինները: Հետագայում կառավարությունը մտադիր է Քննչական կոմիտեին միավորել նաեւ մնացած քննչական մարմինները:
Որպես Քննչական կոմիտեի ղեկավարի հնարավոր թեկնածու շրջանառվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը:
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ վարչատարածքային բաժամնամ մասին օրինագիծը, որին կողմ է քվեարկել 102 պատգամավոր, 4-ը ձեռնպահ են մնացել:




























