ՆԳՆ աշխատակիցները գումար շորթելու կասկածանքով ձերբակալել են կազմակերպված էթնիկ մասնակիցների:
Հաղորդվում է, որ հունվարի վերջին Լյուբլինո շրջանում գտնվող սրճարանում անհայտ անձինք գոյություն չունեցող պարտքի մասին մտացածին պատճառաբանությամբ սպառնացել են շինարարական ընկերության ղեկավարին ու պահանջել երկու միլիոն ռուբլու չափով վճարում կատարել: Չարագործները տարել են BMW X5 ավտոմեքենան, որը խոստացել էին վերադարձնել գումարը փխանցելուց հետո, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ն:
Արդյունքում այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացիներ, որոնք նախկինում դատված չեն եղել եւ չեն աշխատում: Շորթման փաստի առթիվ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել. նրանք կալանավորվել են:
Հանցագործության հանցակիցների ինքնությունը պարզելու եւ ձերբակալելու, նաեւ էթնիկ կազմակերպված խմբի անդամների կողմից անօրինական լրացուցիչ դրվագների բացահայտման ուղղքությամբ միջոցառումներ են իրականացվում, նշվում է հաղորդագրության մեջ:



























