Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի բնակիչն իր բնակարանում աֆրիկյան ամենախոշոր կոկորդիլոսներից է պահում: Դրա երկարությունն առայժմ մեկուկես մ է, սակայն Տուզիկ մականվամբ սողունը շուտով կդառնա վեց մետր:
Տերը սիրելի կենդանուն կրծքին սեղմելու համար՝ ամուր ձեռնոցներ է հագնում եւ կաշվե բաճկոն: Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ սաղավարտը:
«Փոքր ժամանակ նա պարզապես կծել է իմ մատը, հետո իմ չորս մատներն է կոտրել, ջլերը գերաճ տվեցին, պատռեց: Իմ ձեռքերն ամբողջությամբ վերքերով են պատված, ես շնաձկներ էլ եմ ունեցել, որոնք ուժեղ են կծում», – պատմել է Սերգեյ Ֆալկովը:
Սերգեյը գիշատիչ կենդանիներ սիրում է մանկուց: Նեղոսյան կոկորդիլոսը բերել է հենց Աֆրիկայից: Երբ Տուզիկին 4,5 տարի առաջ բերել էր, կոկորդիլոսը ատամի խոզանակի չափ էր:
Ըստ Սերգեյի՝ սողունին ավելի հեշտ է խնամել, քան շանը կամ կատվին: Ամիսը մեկ կամ երկու անգամ կերակրել մսով, լողացնել չորս շաբաթը մեկ անգամ:
Սերգեյի տան անդամները լավ են վերաբերվում կոկորդիլոսին: Նրա երեք կանայք, թեեւ վախեցել են կոկորդիլոսից, սակայն դեմ չեն եղել, որ նա տանն ապրի: Ընկերները նույնպես սովորել են Սերգեյի կենդանաբանական այգուն:
Այժմ էկզոտիկ կենդանիների սիրահարի բնակարանում բնակվում են շնաձկներ, ճագարներ, Մոս կատուն, կոկորդիլոսը, հայտնում է «Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը»:
Նշենք, որ նեղոսյան կոկորդիլոսը հայտնի է որպես մարդակեր կոկորդիլոս: Դա աֆրիկյան կոկորդիլոսների ամենախոշոր տեսակն է, իսկ աշխարհում իր չափերով զիջում է միայն սապատավոր կոկորդիլոսին:



























