ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները վարում են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Բայց, ինչպես հայտարարել է ԵՄ-ն, մենք պատրաստ ենք աջակցել եւ ցանկանում ենք հնարավորինս առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող գործընթացը», - հայտարարել է դեսպանը:




























