Ադրբեջանում ապահովագրական գործակալները զանգվածային մեքենայություններով են զբաղվում: Fineco գործակալությունը հայտնում է, որ Պարտադիր ապահովագրման բյուրոն արդեն կազմում է խարդախ գործակալների ցուցակը:
Բյուրոյի տնօրեն Էլհան Ղուլիեւը հայտարարել է, որ տեղեկատվություն ունեն այն մասին, թե որոշ գործակալներ կրկնակի ապահովագրում են միեւնույն տրանսպորտային միջոցը: «Թեեւ տեղեկատվական համակարգը հայտնում է, որ մեքենան արդեն ապահովագրված է, անգամ ապահովագրողին եւ ապահովագրության ժամկետն է նշում, գործակալները ոչ հավաստի տվյալներ են մուտքագրում եւ կրկնակի ապահովագրում: Այժմ մենք հետաքննություն ենք վարում եւ այդ գործակալների ցուցակը կազմում, որը կուղարկվի Պետական ապահովագրումը վերահսկող ծառայություն եւ ապահովագրական ընկերություններ», – ասել է Ղուլիեւը:
Ըստ նրա՝ նույն իրավիճակն է նաեւ բոնուս-մալուս համակարգը կիրառելիս. մեկ վթարը գրանցվում է մի քանի անգամ:



























