Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից վիրավորված 14-ամյա Բերքին Էլվանը 9 ամիս անց մահացել է հիվանդանոցում։
Twitter-ի միջոցով Բերքին Էլվանի ընտանիքը հայտնել էր երեխայի մահվան մասին, ինչից հետո այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել սոցկայքերում։
Բերքին Էլվանի մահվան լուրը իմանալուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են հիվանդանոցի մոտ եւ սկսել բողոքի ակցիա իշխանությունների դեմ։
Բողոքի ակցիաներ են սկսվել նաեւ Թուրքիայի մի շարք քաղաքներում։
Ոստիկանությունը կրկին աչքի է ընկել ակցիայի մասնակիցների դեմ բռնություններով։




























