Դոնի Ռոստովում Վիկտոր Յանուկովիչի ելույթը սկսելուց հետո Մոսկվայի բորսայում ռուսաստանյան բորսային ինդեքսների անկման տեմպերն արագացել են:
MICEX-ի ինդեքսը Մոսկվայի ժամանակով 13.15-ին ընկել է 1,51%-ով՝ հասնելով 1319,12 կետին, РТС –ի ինդեքսը՝ 1,44%-ով՝ հասնելով 1142,23 կետին: Ռուսական շուկան մարտի 11-ի սակարկությունները սկսել է 0,7-0,8% նվազումից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























