Ստամբուլի Չաղլայանի դատարանում, մարտի 11-ի առավոտյան, զինված հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Չաղլայանի դատարանում դեռեւս անհայտ անձի կողմից կրակահերթ է բացվել, որի հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել՝ 2 քաղաքացի։

Վիրավորներից մեկը եղել է դատարանի անվտանգության աշխատակիցներից։

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակման մեջ մեղադրվողին։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ նպատակով է տեղի ունեցել զինված հարձակումը։