Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդը փորձում է ինքնասպան լինել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

ՃԿԿ օպերատիվ խումբը եւ ոստիկանության աշխատակիցները կանխել են Ղ. Գ.-ի ինքնասպանության փորձը: