Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի 34 SQ 353, «Միթսուբիշի պաջերո» մակնիշի 29 US 138, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 34 PF 958 եւ «Գրանդ Չերոկի» մակնիշի 34 UO 180 համարանիշների ավտոմեքենաները:

«Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 65-ամյա Մ. Տ.-ն ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել «Մալաթիա» ԲԿ: