Ուկրաինայի Գերագույն Ռադան պահանջում է Ղրիմի ԻՀ Գերագույն Ռադայից անմիջապես վերանայել մարտի վեցի իր որոշումը ու այն համապատասխանեցել Ուկրաինայի ու ՂԻՀ Սահմանադրություններին:
Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 255 ազգային պատգամավոր:
Եթե ղրիմցի պատգամավորները դա չանեն մինչեւ մարտի 12-ը, Ուկրաինայի Գերագույն ռադան կնախաձեռնի Ղրիմի ԻՀ Գերագույն ռադայի լիազորությունները շտապ կերպով դադարեցնելու հարցը, փոխանցում է ЛІГА-ն:
Նշենք, որ որոշման տեքստին պատգամավոր Վլադիմիր Լիտվինն առաջարկել է եւս մեկ կետ ավելացնել, որի համաձայն՝ ուկրաինական խորհրդարանը կոչ է անում ղրիմցիներին չմասնակցել կայանալիք ապօրինի հանրաքվեին:



























