ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչների միջեւ հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 11-ին, ժամը 15.00-ին: Հանդիպմանը ՀԱԿ-ից ներկա կլինեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ կայացել է Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր քաղաքական ուժերի եւ հասարակության համախմբման անհրաժեշտության մասին: Նա Գագիկ Ծառուկյանին համեմատել են «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, ասելով, թե ինչո՞վ է Ծառոկյանը պակաս Իվանիշվիլիից, որը կարողացավ իշխանափոխություն իրականացնել հարեւան երկրում:

Այդ հայտարարությունից հետո ԲՀԿ առաջնորդը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք է սկսել: