«Արթիկ»- քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանը թելով կարել է աչքերն ու հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Արտակ Հակոբյանը առաջին անգամ չէ, որ ինքնավնասման է դիմում, եւ դիմելով ինքնախեղման՝ պահանջում է իր վրայից հանել այդ բնութագիրը:

Նշենք, որ Արտակ Հակոբյանը նախկինում երկու անգամ  դատապարտված է եղել: Արաբկիր եւ Քաբաքեռ-Զեյթուն վարչական շրջւանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2011թ մարտի 29-ին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով: Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով`  ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 1-ին մաս (յուրացնել կամ վատնել), 182-րդ հոդվածի 1-ին մաս (շորթում), 176-րդ հոդվածի 1-ին մաս (կողոպուտ), 258-րդ հոդվածի 2-րդ մաս (խուլիգանություն), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3 կետեր` (խարդախություն), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (ազառությունից ապօրինի մարդուն զրկել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով):