Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտ, մարտի 10-ին, ժամը 12.20-ին, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Հունդա Սոնատա» եւ «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ «Հոնդա Ֆիթ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: