Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 74-րդ կմ-ին, մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























