Երեւան-Սեւան ճանապարհի 25-րդ կմ-ին, մարտի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-240» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: