Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, մարտի 10-ին, ժամը 10.40-ին, հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Մաուզեր» տիպի ատրճանակ` փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























