Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` մարտի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության, շորթման, կողոպուտի եւ յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























