Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, մարտի 10-ին, ժամը 19.30-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 25-ամյա Գոռ Տ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 6-ին, ժամը 01.30-ին, Աբելյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, դանակի սպառնալիքով, 27-ամյա Ազգանուշ Ղ.-ի դրամապանակից հափշտակել է գումար եւ բջջային հեռախոսի քարտ:
Կատարվում է նախաքննություն:



























