Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ոստիկանությունը պարզել է 25-ամյա հեծանվորդի անձը՝ Մելիք Խանամիրյան: Նա զոհվել է ավտոմեքենային բախվելու արդյունքում: Այս մասին գրում է «Glendale News-Press» պարբերականը:
Ականատեսը հաղորդել է, որ Մելիք Խանամիրյանը գլենդելյան ավենյուով մեծ արագությամբ վարել է հեծանիվը, սակայն կարմիր լույսի ազդանշանին չի արձագանքել, հայտնվել է խաչմերուկում, որտեղ էլ տեղի ունեցել բախումը: Մեքենան վարել է 48-ամյա գլենդելցի կին: Տղամարդուն տեղափոխել են Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը: Ոստիկանները ստուգել են ավտոմեքենայի վարորդին ու պարզել, որ նա հարբած վիճակում է եղել: Հետքաննությունը շարունակվում է:



























