Զագրեբի դատարանը ինը տարվա ազատազրկման է դատապարտել Խորվաթիայի նախկին վարչապետ ու Խորվաթական դեմոկրատական համագործակցություն կուսակցության առաջնորդ Իվոն Սանդերին՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Նա նաեւ պետք է պետությանը վերադարձնի 15,27 մլն կուն, որը կազմում է մոտ երկու միլիոն եվրո: Նա գումարները յուրացրել է «Ֆիմի մեդիա» մարքեթինգային ֆիրմայի միջոցով մեքենայություններ անելով:

Իր հերթին ԽԴՀ կուսակցությւոնը տուգանվել է 658 հազար եվրոյով, բացի այդ, այն պարտավորեցվել է գանձատանը վերադարձնել ապօրինի ճանապարհով ստացած 3,5 մլն եվրոն:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Խորվաթիայի քաղաքական կուսակցությունը կոռուպցիայի մեջ մեղավոր է ճանաչվել, իսկ տվյալ կոռուպցիոն սկանդալը տեղական լրատվամիջոցները կոչում են «խորվաթական քաղաքականության մեջ խոշորագույնը»: Դատական քաշքշուքը տեւել է մոտ երկու տարի, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինքը Սանդերը մեղադրանքները հերքում է: Սա Սանդերի ռաջին դատավճիռը չէ:

Հիշեցնենք, որ նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2003- 2009թթ ընթացքում: