Գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են անցկացրել եւ պարզել , որ կարմիր գինին օգտակար է նստակյաց   եւ ֆիզիկապես ոչ այնքան ակտիվ մարդկանց համար:

Կարմիր գինու բաղադրության մեջ մտնում է ռեսվերատրոլ նյութը, որը գիտնականները փորձարկել են կրծողների երկու խմբի վրա: Առնետների այն խումբը, որոնց պարբերաբար այդ նյութն են տվել, հայտնաբերել են օրգանիզմի վրա դրական ազդող մեխանիզմներ:

Նշվում է, որ հայտնաբերված տվյալները ապացուցում են մարդու համար ֆիզիկական պարբերական ծանրաբեռնվածության անհրաժեշտությունը, սակայն ոմանց համար դա կարող է խնդրահարույց  լինել: Այդպիսով, ըստ գիտնականների, կարմիր գինին օգնում է կանխել «ալարկոտ» կենսակերպի հետեւանքները: Սակայն չպետք է մոռանալ, որ այն անհրաժեշտ է օգտագործել չափի մեջ, հայտնում է «Դելայթ նովոստին»: