Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արմենակյան փողոցի թիվ 33 տան մոտակա սարալանջից առկա է քարաթափման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: