«Կապան քաղաքացիական շարժում» քաղաքացիական նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցով տարածել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի արտադրական պոչերը միախառնվում Գեղի գետին եւ աղտոտում այն: Նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում. « Սա այն գետն է, որից ժամանակին առանց մտածելու ուղղակի կարելի էր ջուր խմել…»:

«Լեռ-Էքս» ՍՊԸ-ն շահագործում է Հանքասարի պղնձամոլիբդենային  հանքավայրը։ Այժմ ընկերությունը 25 կմ երկարությամբ խողովակաշար է անցկացնում` կանխելու պոչերի լցվելը գետը:

Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2013թ․դեկտեմբերին Գեղի գետի քիմիական կարգավիճակի դասը հնգաստիճան սանդղակում գետաբերանի մոտ կազմել է  3, գետում հայտնաբերվել է մոլիբդեն իոն եւ մանգան իոն։ Իսկ 2014թ․ հունվարին Գեղի գետն ընդհանրապես չի ընդգրկվել ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրված գետերի ցուցակում։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: