Իսրայելական խորհրդարանը մարտի 11-ին կողմ է արտահայտվել կուսակցությունների անցումային շեմը երկուսից 3,25-ի հասցնելու վերաբերյալ օրինագծին: Ընդդիմադիր կուսակցությունները ամբողջ կազմով բոյկոտել են քվեարկությունը, օրենքն ընդունվել է միաձայն:

«Իշխանության կայունության մասին» օրենքը նաեւ նախատեսում է նախարարների թվի կրճատում՝ նրանց թիվը 18-ից չի անցնի, ըստ որում՝ յուրաքանչյուր նախարարի տեղակալների թիվը չի կարող չորսից ավել լինել: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Այդ նորամուծությունների հակառակորդները դրանք հակաժողովրդավարական են կոչում: Դրա կողմնակիցները հայտարարում են, որ այն թույլ կտա քաղաքական գործընթացից հեռացնել մարգինալ ու ռադիկալ կուսակցությունները ու երկրի քաղաքական համակարգն ավելի կայուն դարձնել: