Երբ Արտյոմ Շամցյանը մոտ երկու տարի առաջ այցելեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ հայրենի Հայաստանից Բոսթոն կատարած այցելության ընթացքում, նա ցանկանում էր կիսել զգացողություններն ընկերների հետ: Նա փորձել է սմարթֆոնով հետաքրքիր շինությունների լուսանկարներ կատարել, սակայն դրանք լիովին ցույց չէին տալիս ճարտարապետության յուրահատկությունը: Հենց այն ժամանակ նա հասկացել է, որ սմարթֆոնով նկարահանած կարճ հոլովակները կարող են ավելի լավ շրջակա միջավայրը ներկայացնել:

Ինչպես գրում է «Boston Business Journal»-ը, հենց այս ներշնչմամբ Մասաչուսեթս նահանգում Քեմբրիջում ստեղծվել է «Favecast» բջջային ծրագիրը, որը հայտնվել է «Apple App Store»-ում անցյալ տարի սեպտեմբերին: Շամցյանը մեկն է նոր ընկերության հիմնադիրներից:

Ծրագիրը թույլ է տալիս օգտատերին լուսանկարել սիրած վայրերը, ուտեստները եւ այլն, ստեղծել կարճ հոլովակներ, որոնք կարող են կիսել ընկերների հետ: Այս պահին ծրագրից 3000 մարդ է օգտվում, վերբեռնել են 2000 հոլովակ, որոնք դիտել են ավելի քան  25 հազար անգամ: Ծրագրի նոր տարբերակը թողարկվել է անցյալ շաբաթ:

Շամցյանի խոսքով՝ «Favecast»-ը ֆինանսավորվել է Բոսթոնի շրջանում գործող բիզնես-շրջանակներից, սակայն գումարը չի հրապարակվում: Ընկերությունը չորս հոգու նշանակել է Քեմբրիջյան նորարական կենտրոնում աշխատելու համար, ինչպես նաեւ վեց հոգի, ովքեր ծրագրային ապահովման համար աշխատում են Հայաստանում: