Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 11-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Նարեկ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» 61 SO 606 (վարորդ` Ա. Թ.) եւ «Վոլկսվագեն » 77 QQ 057 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշների ավտոմեքենaները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ուղեւորը (մոտ 60 տարեկան կին) տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւոր` 1957 թ. ծնված Ռ. Ղ.-ը եւ վարորդ` 1987 թ. ծնված   Ա. Թ.-ը

Թալին քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Թ.-ն մահացել է:

Հրշեջ-փրկարարները վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ իրականացրել ճանապարհի լվացում: